Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի՝ Ռուստամ Բադասյանը

Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի՝ Ռուստամ Բադասյանը

Խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է ՀՀ կառավարության ձևավորման գործընթացը: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարության օգոստոսի 3-ի 1254 - Ա որոշմամբ Ռուստամ Բադասյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Կրթություն

  • 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
  • 2013 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
  • 2015 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր

Աշխատանքային գործունեություն

  • 2012-2013 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
  • 2013-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
  • 2014-2015 թթ. – «Վիրտուլեքս» իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
  • 2015-2018թթ․ - «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
  • 24.05.2018-19.06.2019 թթ․ -  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • 19․06․2019-03․08․2021թթ․ - ՀՀ արդարադատության նախարար 
  • 2021 թվականի օգոստոսի 3-ից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում

 
 

Օգոստոս 05, 2021 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր