Տեսչական մարմինը բացահայտել է ապօրինի ծառահատման ու որսի դեպքեր

Տեսչական մարմինը բացահայտել է ապօրինի ծառահատման ու որսի դեպքեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցներն օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք: Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից՝ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 50 խմ շինափայտով բեռնված «Զիլ» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ: Ընդ որում՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։ Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև որսագողության դեպքեր. առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ: Ապօրիինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։

Օգոստոս 11, 2021 at 16:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր