

2021թ. հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ և դիտարկումներ շինարարության, ընդերքօգտագործման, արտադրության, հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների ոլորտներում և մեկ ձկնաբուծարանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1 միլիոն 900 հազար դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1 միլիոն 29 հազար 831 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:
Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։
Օգոստոս 16, 2021 at 16:36
