Կողակի ապօրինի որս Արփա գետից, հարուցվել է վարչական վարույթ

Կողակի ապօրինի որս Արփա գետից, հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 18-ին համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի, Արենի համայնքի Արփա գետի տարածքում հայտնաբերել են, որ Երևան ք. բնակիչ Ս.Ս.-ն առանց համապատասխան թույլտվության, ձկնորսական ցանցով որսացել է թվով 21  հատ, ընդհանուր՝ 7.1կգ  «Կողակ» տեսակի ձուկ:

Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Օգոստոս 19, 2021 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր