Գուգարքի անտառտնտեսությունում ապօրինի հատվել է 39 ծառ

Գուգարքի անտառտնտեսությունում ապօրինի հատվել է 39 ծառ

Ս.թ. օգոստոսի 13-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապօրինի հատված բոխի, հաճարենի, ուռենի տեսակի թվով 39 ծառ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 900.000 դրամը։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

Օգոստոս 16, 2021 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր