Հայ փորձագետներն այցելել են Կոլայի ԱԷԿ-ը

Հայ փորձագետներն այցելել են Կոլայի ԱԷԿ-ը

Հայ փորձագետներն այցելեցին Կոլայի ատոմակայանը (Ռուսաստան, Մուրմանսկի շրջան)՝ ВВЭР-440 էներգաբլոկների ծառայության ժամկետը կրկնակի երկարացնելու փորձին ծանոթանալու նպատակով: Այս փորձը ներկայում ուսումնասիրվում է Հայաստանում կիրառելու համար:

Հայկական ԱԷԿ-ում այս տարի վերջին կարևոր աշխատանքներն են ընթանում երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ` կայանի շահագործումը մինչև 2026 թվականը երկարաձգելու նպատակով: Սակայն այսօր արդեն նախնական հաշվարկներ են կատարվել, ըստ որոնց՝ կայանը կարող է շահագործվել ևս 10 տարի: Հետևաբար, Կոլայի ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման փորձը օգտակար է Հայաստանի համար:

Հայկական և Կոլայի ԱԷԿ-երի համագործակցությունը պայմանավորված է ոչ միայն նույն տեսակի ռեակտորներով: Ժամանակին Հայկական ատոմակայանի կառուցումը կապված էր հենց Կոլայի ատոմակայանի հետ, որտեղ ստեղծվեց Հայաստանի համար կադրերի պատրաստման հատուկ ստորաբաժանում` փորձարկման և գործարկման արտադրամաս:

www.news.am

Սեպտեմբեր 14, 2021 at 13:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր