Մերժվել է «Ախուրյան» ՓՀԷԿ-2-ի կառուցման նախագծի ՇՄԱԳ հայտը

Մերժվել է «Ախուրյան» ՓՀԷԿ-2-ի կառուցման նախագծի ՇՄԱԳ հայտը

2021թ. սեպտեմբերի 30-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել «Մուսահա» ՍՊԸ-ի «Ախուրյան» փոքր ՀԷԿ-2»-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին:

Բացասական եզրակացության հիմք է հանդիսացել Ախուրյան գետի ճգնաժամային վիճակը, որի պատճառը գետի գերշահագործումն է: Ախուրյան գետը ծանրաբեռնված է 40 տոկոս և ավելի դերիվացիոն խողովակներով: Ախուրյան գետում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ, որոնց առկայության դեպքում տվյալ գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարող է արգելվել: Նշված է նաև, որ ջրի քանակը փոքր ՀԷԿ-ի արդյունավետ աշխատանքի համար ճիշտ չէ հաշվարկված: Չի վերահսկվում ոռոգման համար գետից վերցվող ջրառը և չի հաշվարկվում, թե ոռոգումից հետո որքան ջուր է մնում գետում փոքր ՀԷԿ-ի աշխատելու և գետի էկոլոգիական հավասակշռության պահպանման համար:

Հոկտեմբեր 05, 2021 at 15:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր