Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 92 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 92 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 47 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 92.887.728 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով նշանակվել է 1.800.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 28 գործ (ընդհանուր՝ 3.359.500 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.621.700 դրամ:
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 92.838.228 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 49.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 450.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 600.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
 
Արձանագրվել է 6 դեպք:
 
Պետական փորձաքննություններ
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում իրականացված թվով 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.350.000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 17.744 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

Հոկտեմբեր 07, 2021 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր