

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է 118.537.411 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 430 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 1.420.000 դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 57 դեպք, որից 54-ով հաշվարկվել է 118.198.230 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 405 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 500 հազար դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 25 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 339.181 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 540 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 103.600 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.023.908 դրամ:
Ստուգումներ և դիտարկումներ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 10 հանձնարարագիր, որից՝ 6-ը՝ ընդերքօգտագործում, 1-ը՝ արտադրություն, 2-ը՝ ՓՀԷԿ/1-ը ծրագրային, 1-ը՝ անտառտնտեսություն:
Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 1.130.000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7.096.579 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։ Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 3 հրաման:
Նոյեմբեր 22, 2021 at 17:20
