

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. հունվարի 3-14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 38 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է 18.361.672 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 421.872 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800.000 դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 16.325.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 40.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 400.000 դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 15 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 1.496.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 234.750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 540.672 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 147.122 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 1 հանձնարարագիր` ընդերքօգտագործման ոլորտում։ Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.280.000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 38.879.112 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 873.400 դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.063.350 դրամ:
Հունվար 19, 2022 at 11:54
