

2022թ. «Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից» Կովկասյան ազնվացեղ եղջերուի 5-7 առանձնյակ բաց կթողնվի բնություն: Այս մասին տեղեկացնում է WWF-Հայաստանը: Կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա: Մինչդեռ 2018 թ-ին կենտրոնում եղջերուներն ընդամենը 8-ն էին, որոնք Հայաստան էին բերվել հարևան Իրանից: 2021թ-ի դրությամբ կենտրոնում արդեն ծնվել է 13 ձագ:
Կովկասյան ազնվացեղ եղջերուները Հայաստան են բերվել WWF-Հայաստանի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի» շրջանակներում: Ծրագրի իրականացմանը մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Հայաստանից այս կենդանատեսակն անհետացել էր1954թ-ից հետո որսագողության և անտառահատումների պատճառով:
Կովկասյան ազնվացեղ եղջերուն գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
Հունվար 25, 2022 at 10:45
