Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 15 միլիոն դրամը

Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 15 միլիոն դրամը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15.841.380 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` 3-ը՝ ընդերքօգտագործման, 2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման, և մեկական հանձնարարագիր վերաբերվել է ՓՀԷԿ-ի, թափոնի տեղադրման, փոխադրման ու վնասազերծման, արտադրության ու ծառայությունների, ռեստորանների ու հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայությունների։
 
Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1.290.000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489.428 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։
 
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581.120 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.195.000 դրամ:

Փետրվար 21, 2022 at 10:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր