Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 9 միլիոն դրամը

Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 9 միլիոն դրամը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. փետրվարի 14-25-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 53 դեպք, որից 46-ով հաշվարկվել է 9.889.653 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 342.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 950.000 դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 43 դեպքով հաշվարկվել է 9.687.008 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 342.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800.000 դրամի չափով վարչական տուգանք:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 202.645 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 1 դեպք:
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 6 դեպք: 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից 3-ը վերաբերել է արտադրության, 3-ը՝ ձկնաբուծարանների, 2-ական՝ հյուրանոցների ու համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների և կենսապաշարների վերաբերյալ, 1-ական՝ թափոնի տեղադրման, փոխադրման, վնասազերծման և ընդերքօգտագործման վերաբերյալ: Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.230.000 դրամի չափով, նաև հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 821.900 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։
 
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 195.000 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 968.000 դրամ:

Մարտ 03, 2022 at 09:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր