

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: 2022թ. մարտի 3-ին Ազգային Ժողովում կայացած նախագահի ընտրությունների գաղտնի քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, ովքեր միաձայն կողմ են քվեարկել Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը:
Ընդդիմադիր պատգավորները չեն մասնակցել ընտրությանը:
Վահագն Խաչատուրյանն ընտրվել է երկրորդ փուլով, քանի որ առաջին փուլի համար անհրաժեշտ ձայները չեն բավարարել:
Նշենք, որ նորընտիր նախագահը մինչ այդ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էր։
Մարտ 03, 2022 at 13:54
