Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 2 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 2 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. փետրվարի 28-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 2.603.340 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 700.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 4.714.100 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.500.000 դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.398.590 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 4.714.100 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 700.000 դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք,  որից 7-ով հաշվարկվել է 204.750 դրամի չափով  շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 450.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2  դեպքով նշանակվել է  220.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3  դեպքով նշանակվել է  350.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 11 դեպք, որից 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 15 գործ (ընդհանուր՝ 1.665.080 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.495.672 դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 15 հանձնարարագիր, որից` 8-ը՝ ընդերքօգտագործում, 3-ը՝ ՓՀԷԿ, 2-ը՝ արտադրություն, 2-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում:

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.000 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։

Մարտ 22, 2022 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր