Վայոց ձորում էլ են արևային էլեկտրակայանները գյուղատնտեսական նշանակության հողերի վրա կառուցվում

Վայոց ձորում էլ են արևային էլեկտրակայանները գյուղատնտեսական նշանակության հողերի վրա կառուցվում

ՀՀ Վայոց ձորի մարզում կառուցված է 3 արևային էլեկտրակայան, ևս 8-ը կառուցվում են՝ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Թե ինչ հողերի վրա են կառուցվում կայանները, արդյոք ծրագրված է, թե ինչպես են կարգավորվելու շահագործումից դուրս եկած արևային վահանակների՝ որպես թափոնների օգտահանման, վերամշակման կամ պահման խնդիրները, կայանները շահագործող կամ շահագործել պատրաստվող ընկերությունները ինչ օժանդակություն են տրամադրում են ազդակիր բնակավայրերին ԷկոԼուրի հարցերին ի պատասխան Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նամակում նշված է.

«Ձեզ ենք տրամադրում մարզի համայնքներում (բնակավայրերում) կառուցված թվով 3 և կառուցման փուլում գտնվող թվով 8 արևային էլեկտրակայանների վերաբերյալ տեղեկատվություն.

- «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ, «ՎԱՅՈՑ ԱՐԵՎ» կայանը գտնվում է Վայք համայնքի Զեդեա բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 2.4 հա հողատարածք:  

- «ՔԼԻՆ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ, «Վայոց Արև-1» կայանը գտնվում է Վայք համայնքի Զեդեա բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 6.8 հա հողատարածք:  

- «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԱՐԵՎԱՁՈՐ» ՍՊԸ, «Արևաձոր» կայանը գտնվում է Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 3 հա հողատարածք:  

- «ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ, «Արեգ» և «ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ, «Արեգ-2» կայանները գտնվում են Վայք համայնքի Սարավան բնակավայրում, կառուցման համար տրամադրվել է 7,8184 հա հողատարածք:

-  «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ, «ԷԴՄ Սոլար» կայանը գտնվում է Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 5 հա հողատարածք:  

- «ԷՏ ՍՈԼԱՐ» ՍՊԸ, «ԷՏ ՍՈԼԱՐ» կայանը գտնվում է Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 5 հա հողատարածք:  

- «ԱՅՍՈԼԱՐ» ՍՊԸ, «Այսոլար» կայանը գտնվում է Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 5 հա հողատարածք:  

- «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸ, «Դուստր Սոլար» կայանը գտնվում է Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 5 հա հողատարածք:  

- «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ, «Արմ Սոլար» կայանը գտնվում է Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 5 հա հողատարածք:  

- «ՍՈՒՆ ՍՈԼԱՐ», «Սուն Սոլար» կայանը գտնվում է Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում, կառուցման համար հատկացվել է 5 հա հողատարածք:  

Վերոնշյալ արևային կայանների կառուցման համար հատկացվել է 50.0184 հա հողատարածք, որից 47.0184 հեկտարը գյուղատնտեսական նշանակության:

Արևային վահանակները կառուցված են բարձրորակ սիլիցիումից, որը 10-15 տարի հետո կարող է վերամշակվել և օգտագործվել որպես ապակու հումք:

Արևային կայանների կոնստրուկցիաները պատրաստված են ալյումինից, որոնք հետագայում վերամշակումից հետո կարող են օգտագործվել:

Մարզում արևային էլեկտրակայան շահագործող կամ շահագործել պատրաստվող համայնքները պատրաստվում են ազդակիր բնակավայրերում իրականացնել սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար օժանդակության ծրագրեր»:

Ապրիլ 21, 2022 at 11:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր