Աննա Մազմանյանը հրաժարական է տվել

Աննա Մազմանյանը հրաժարական է տվել
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ապրիլի 28-ին Ֆեյսբուքի իր էջում գրելով, որ դա իր սեփական որոշումն է:
 
«Սիրելի բարեկամներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ զբաղեցնում շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնը։ Սա իմ սեփական որոշումն է: Միշտ շնորհակալ եմ լինելու երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և, ամենակարևորը, մեր ընտանիքին հայրենիք վերադարձնելու համար։ Ռոմանոս Պետրոսյան, հիանալի է աշխատել Ձեզ հետ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Շնորհակալ եմ բոլոր միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, բոլոր փորձագետներին։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ աշխատելը»,- գրել է նա:

Ապրիլ 29, 2022 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր