«Մասդար» ընկերությունը մտադիր է Հայաստանում ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան կառուցել

«Մասդար» ընկերությունը մտադիր է Հայաստանում  ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան կառուցել

Հայաստանում ամենախոշոր արևային ֆոտովոլտային կայանը՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1»-ը կառուցող «Մասդար» ընկերությունը մտադիր է մեր երկրում կուտակիչների հետ համակցված ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան կառուցել։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները նշել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշված է նախարարության հաղորդագրության մեջ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և  «Մասդար» ընկերության ղեկավար Մոհամմեդ ալ-Շեհիի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ընթացքը և առաջիկա աշխատանքները։

«Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիման վրա իրականացվող 200 ՄՎտ հզորության «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի միջազգային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») ընկերությունը: «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ն առաջարկել էր 0.0290 ԱՄՆ դոլար/կՎտժ սակագին: Կայանը կառուցվելու է Թալին և Դաշտադեմ բնակավայրերի տարածքում:

«Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025թ-ին։ Կներդրվի շուրջ 174 մլն դոլար։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համատեղ։

Մայիս 27, 2022 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր