Կարմիրգրքյան թռչնի որս՝ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից տարածքում

Կարմիրգրքյան թռչնի որս՝ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից տարածքում
ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բացահայտել են Կարմիր գրքում գրանցված թռչնի որսի դեպք: Հուլիսի 10-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին է բերվել 31-ամյա տղամարդ՝ քաջահավ թռչնի որս իրականացնելու համար:
 
Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ տղամարդն իր մոտ ունեցել է «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում են եղել: Բաժնում պարզվել է, որ որսը կատարվել է հուլիսի 10-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հուլիս 11, 2022 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր