Հրազդան գետում՝ Գետառի հետ միախառնման վայրից մոտ 500-600 մ դեպի վեր, հայտնաբերվել են տարբեր չափերի սատկած շուրջ 25-35 հատ ծիածանախայտեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահանզագել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:
«Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը փորձել է գետ բաց թողել այդ ձկներին, որի մի մասը եղել է սատկած կամ սատկել է բաց թողելուց կարճ ժամանակ անց։ Միաժամանակ, ցանկանում եմ զգուշացնել, որ ծիածանախայտերի մտածված կլիմայավարժեցումը խիստ անցանկալի երևույթ է Հայաստանի գետերում, քանի որ այդ տեսակը ծագումով ամերիկյան է և մեր ջրերում տարածվելով կարող է կերային մրցակից լինել կարմրախայտի ու Սևանի իշխանի համար և նրանց դուրս մղեն իրենց կենսամիջավայրերից»,- գրել է նա:
Լուսանկարը՝ Սամվել Պիպոյանի
Հուլիս 06, 2022 at 16:45