

Սևանա լիճը սկսել է ծաղկել: Կանաչած Սևանի կադրերը հունիսի 6-ին ֆիքսել է ԷկոԼուրի ֆոտոխցիկը: Նշենք, որ 2022թ-ին Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի՝ տարեսկզբից սկսած: Նման պայմաններում լճից արդեն մեկնարկել է ոռոգման համար ջրառը: Որոշված է Սևանա լճից բաց թողնել մինչև 170 միլիոն խմ ջուր: Հունիսի 8-ի դրությամբ լճից բաց է թողնվել 3.578 միլիոն խմ ջուր: Տարեսկզբից Արփա-Սևան թունելով լիճ է ներհոսել 128.199 միլիոն խմ ջուր: Լճի մակարդակը հունիսի 8-ի դրությամբ 1900.73 մ է, ինչը 18սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից:
Հունիս 08, 2022 at 15:10