

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 102.308.268 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 130.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.480.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 20 դեպք, որից 19-ով հաշվարկվել է 102.215.128 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50.300 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 42.840 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 1.180.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 11 գործ (ընդհանուր՝ 902.950 դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.167.800 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.380.000 դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 19.996.695 դրամի չափով։
Հոկտեմբեր 12, 2022 at 11:31
