Գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի մակերեսը նվազել է, արդյունաբերական ու էներգետիկ նշանակության հողերինը՝ ավելացել

Գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի մակերեսը նվազել է, արդյունաբերական ու էներգետիկ նշանակության հողերինը՝ ավելացել

Հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2022թ. հաշվետվությունը: Մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կրճատվել է, արդյունաբերական, էներգետիկ նշանակության հողերի մակերեսը՝ ավելացել: Գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կրճատվել է 400 հեկտարով: Եթե 2021թ. այն կազմել է 2,042,480 հա, ապա 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 2,042,080 հա:

Նվազել են նաև արոտավայրերի մակերեսները: 2021թ. ունեցել ենք 1,049,870 հա, իսկ 2022թ.՝ 1,049,660 հա արոտավայր: 

2021-2022թթ. ընթացքում կրճատվել են հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերը: Մասնավորապես, հատուկ պահպանվող տարածքների մակերեսը նվազել է 10 հեկտարով, անտառային հողերինը՝ 160 հեկտարով: 2021թ. հատուկ պահպանվող տարածքների մակերեսը զբաղեցրել է 335,470 հա, անտառային հողերինը՝ 334,010 հեկտար տարածք: 2022թ. հատուկ պահպանվող տարածքների մակերեսը կազմել է 335,460 հեկտար, անտառային հողերինը՝ 333,850 հեկտար: 

Մյուս կողմից ավելացել են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակա­ռուց­վածքների օբյեկտների հողերի մակերեսները: Այսպես՝ 2021թ. Հայաստանում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտա­դրա­­կան նշանակության հողերի մակերեսը կազմել է 38,970 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակա­ռուց­վածքների օբյեկտների հողերի մակերեսը՝ 14,050 հա: 2022թ. առաջինը կազմել է 39,520, իսկ երկրորդը՝ 14,110 հա: 

Հոկտեմբեր 10, 2022 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր