ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ. 18 ՎԱՐՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ` 1.31 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ. 18 ՎԱՐՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ` 1.31 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22.09 - 25.09.10թթ ընկած ժամանակահատվածում կայացվել է 18 վարչական որոշում 1.31 մլն.դր գումարով և հաշվարկվել 1.37 մլն. դր բնությանը պատճառված վնաս:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

ՀՀ Լոռու ՏԲ կողմից անտառխախտման 2 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 256.5 հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ-ի աշխատակիցների կողմից արձանագրվել է ապօրինի որսի մեկ դեպք, կայացվել է վարչական տուգանք 30.0 հազ.դր, շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմում է 162.0 հազ.դրամ:

Ձկնորսության կանոնների խախտման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 90.0հազ.դր և հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնասը, ինչը կազմում է 455.0դր:

Գեղարքունիքի և Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից ապօրինի ձկնորսության համար կայացվել է 80.0հազ. դր վարչական տուգանք և հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնասը 190.0 հազ.դր: Առգրավված 120հատ ձուկը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ-ի կողմից 1 կազմակերպությունում կայացվել է 150.0 հազ.դր վարչական տուգանք:
Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից կայացվել է 50.0հազ.դր վարչական տուգանք:

Ջրերի պահպանության ոլորտ
Ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազ.դր վարչական տուգանքի 2 որոշում, շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմում է 267.0 հազ.դրամ:

Հողերի պահպանության ոլորտ
Սյունիքի և Վայոց ձորի ՏԲ-րի աշխատակիցների կողմից կատարված տեղազննության արդյունքում կայացվել է 80.0 հազ,դր վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 40.0 հազ.դր շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Ընդերքի պահպանության ոլորտ
Իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 250.0 հազ,դր գումարի 2 վարչական տուգանքի որոշում:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի ՏԲ-ի կողմից 1 կազմակերպության նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր վարչական տուգանքի որոշում, 1 տնտեսվարողի նկատմամբ 100.0 հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում կայացվել է Արմավիրի ՏԲ-ի աշխատակիցների կողմից:

Ընդհանուր առմամբ ՀՀ ԲՆ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.93մլն. դրամ:

Սեպտեմբեր 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր