Նոյեմբերի 5-ին Հայաստանում շուրջ 130 հա անտառ կտնկվի

Նոյեմբերի 5-ին Հայաստանում շուրջ 130 հա անտառ կտնկվի

2022թ. նոյեմբերի 5-ին Հայաստանում աշնանային համապետական ծառատունկի շրջանակներում շուրջ 130 հա անտառ կտնկվի: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության՝ ծառատունկը կիրականացվի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում: Ընտրված ծառատեսակները 8-ն են՝ սոճի, կաղնի, կեչի, թխկի, հացենի, թեղի, խնձորենի ու արջատխիլ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին կտրամադրվեն տնկիները և համապատասխան պարագաները, կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։

Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին տեղեկացրել է, որ 2022թ. աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։

Հոկտեմբեր 31, 2022 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր