Համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանում տնկվեց 451 հազար տնկանյութ

Համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանում տնկվեց 451 հազար տնկանյութ

2022թ. նոյեմբերի 5-ին Հայաստանում համապետական ծառատունկի շրջանակում հանրապետության տարածքի շուրջ 130 հեկտար տարածքում տնկվեց 451 հազար տնկանյութ: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ 

Տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ:

Համապետական ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050թ., և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում», - նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նոյեմբեր 07, 2022 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր