Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 87 միլիոն դրամը

Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 87 միլիոն դրամը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. նոյեմբերի 7-18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 59 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 87.008.550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 2.334.680 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.230.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 37 դեպք, որից 33-ով հաշվարկվել է 87.002.750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված  9 դեպքով հաշվարկվել է 2.134.680 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել՝ 650.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 5.800 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 350.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 5 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 190.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 5 դեպք, 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ
 
Արձանագրվել է 6 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
 
Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝  250.000 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.192.200 դրամ:
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 26 որոշում՝ 3.220.000 դրամի չափով, նաև 5-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.113.440 դրամի չափով։
 

Նոյեմբեր 23, 2022 at 14:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր