ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հատուկ հերթապահության ընթացքում, ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավելի ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում 1 ռետինե նավակ։ Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում խստացված վերահսկողությունը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացնում է պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ։ Աշխատանքներն իրականացվում են Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։
Համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
Հունվար 09, 2023 at 14:04