Երկրաշարժ Իրանում 8 բալ ուժգնությամբ․ այն զգացվել է Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում

Երկրաշարժ Իրանում 8 բալ ուժգնությամբ․ այն զգացվել է Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։ 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

 

Հունվար 18, 2023 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր