Առաջիկայում կավարտվի «Այգ-1» կայանի կառուցման համար ՇՄԱԳ գործընթացը և կհայտարարվի շինաշխատանքների մրցույթը

Առաջիկայում կավարտվի «Այգ-1» կայանի կառուցման համար ՇՄԱԳ գործընթացը և կհայտարարվի շինաշխատանքների մրցույթը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:

Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ, որին ներկա են եղել ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար անձինք:

Նշենք, որ  «Այգ-1» կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ և Աշնակ բնակավայրերի շրջանում: Կայանը կզբաղեցնի 560 հա հողատարածք: 200 Մվտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար մեկ կիլովատ/ժամի համար: «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին:

 

Հունվար 27, 2023 at 15:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր