

Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է բազալտենման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Տարածքի չափագրումները ցույց են տվել, որ ապօրինի տեղահանվել է 4032 խմ լեռնազանգված, իսկ տեղում գտնվող «Կամազ» մակնիշի 2 ավտոմեքենա բեռնված են եղել բազալտենման լեռնազանգվածի 3-ական խոշոր բեկորներով։
Տեսուչներն անմիջապես դադարեցրել են լեռնազանգվածի ապօրինի դուրսբերման աշխատանքները։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
Մայիս 19, 2023 at 17:32