2023թ. հոկտեմբերի 10-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ: Կողմ էին քվեարկել ավագանու 32, դեմ՝ 5 անդամ:
Նիստին մասնակցում էին ընտրական շեմը հաղթահարած «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» քաղաքական ուժերը: Նշվեց, որ ներկա 37 անդամի պարագայում ավագանու նիստը համաարվում է իրավազոր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարել էր 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը:
Հոկտեմբեր 10, 2023 at 13:21