

Երևան քաղաքում տնկվել են գիհի կազակական տեսակի թփեր: Մասնավորապես, Իսակով-Մոնթե Մելքոնյան փողոցների հատման մասում տնկվել են շուրջ 1300 գիհի կազակական մշտադալար թուփ, Աջափնյակ վարչական շրջանում՝ Բաշինջաղյան փողոցում, 1350 ճապկի և 280 գիհի կազակական տեսակի թուփ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Դեկտեմբեր 04, 2023 at 17:57
