ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԴԵ՞Մ

ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԴԵ՞Մ

Յուլիա Կուլեշովա, Դելովոյ Էքսպրես

Հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկեց վերականգնվող էներգետիկայի շաբաթը, որի շրջանակներում Մոսկվայի տանը տեղի ունեցավ գիտաժողով եւ ցուցահանդես:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` մոտակա 15 տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի բաժինը երկրի հաշվեկշռում ծրագրվում է ներկայիս 3%-ի փոխարեն հասցնել 10%-ի: Իր ելույթում նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց փոքր հիդրոէներգետիկային: Այսօր Հայաստանում գործում է 94 փոքր ՀԷԿ 124 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, որոնք 2010թ. կարտադրեն 385 միլիոն ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա:  Եվս 65 փոքր ՀԷԿ գտնվում են կառուցման փուլում եւ նրանց շահագործումից հետո 10-15 տարիների ընթացքում ընդհանուր հզորությունը կաճի մինչեւ 262 ՄՎտ, իսկ արտադրողականությունը`մինչեւ 900 ԿՎտ/ժամ, ինչի շնորհիվ փոքր ՀԷԿ-երի բաժինը ընդհանուր էներգետիկայի հաշվեկշռում 3%-ից կհասնի 6-7%-ի:

Հարկ է նշել, որ էներգետիկայի հենց այս ուղղությունը, որը նախարարի կողմից ընդգծվեց որպես ձեռքբերում, առաջացնում է էկոլոգների լուրջ մտավախությունները, քանի որ այն կազմելով էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության ընդամենը 3%-ը, արդեն այսօր հանգեցնում է փոքր գետերի էկոհամակարգի ոչնչացմանը եւ Հայաստանը վերածում է անապատի: Փոքր հիդրոէներգետիկայի զարգացումն առաջացնում է նաեւ սոցիալական բացասական հետեւանքներ` գյուղական համայնքները զրկելով ջրից: Դրա օրինակներից է Սեւանի մոտակայքում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացած մեծ սկանդալը. ՀԷԿ-ը ջրից զրկում էր  հինգ համայնքի:

Հոկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր