8 ապօրինի հոր և 3.8 միլիոն դրամի վնաս՝ Արմավիրի մարզում

8 ապօրինի հոր և 3.8 միլիոն դրամի վնաս՝ Արմավիրի մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում կասեցրել է 8 ապօրինի հորի շահագործում։

Ապօրինի ջրօգտագործման դեպքերն արձանագրվել են «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում։ Երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություններ։

Նշանակվել են վարչական տուգանքներ՝ 1.630.000 դրամի չափով։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմում է 3.821.940 դրամ։

Հունվար 15, 2024 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր