Մայրաքաղաքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ: Նման իրավիճակից խուսափելու նպատակով պարբերաբար մաքրվում և արդիականացվում են գործող հեղեղատար համակարգերը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:
Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ տարիների ընթացքում սակավացող գրունտային հողերի արդյունքում է առաջացել անձրևաջրերի կուտակումների խնդիրը:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ:
Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում: Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։
Մայիս 07, 2024 at 11:17