

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին ՀՀ երեք մարզերում իրականացվել է համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ են իրականացվել նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, թեղին ու հացենին:
«Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, աշխատակազմի ղեկավար Սերգո Աթանեսյանը և նախարարության ներկայացուցիչներ։ Ծառատունկին միացել են նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ապրիլ 30, 2024 at 12:12