ՀՀ վարչապետը հանձնարարել է մշակել ջրային ոլորտի խնդիրների լուծման քայլերը

ՀՀ վարչապետը հանձնարարել է մշակել ջրային ոլորտի խնդիրների լուծման քայլերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները:

Անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի բաշխվածությանը, իրականացվող քաղաքականությանը, Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերին, ջրային ռեսուրսների պաշտպանությանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումների հետ կապված խնդիրներին:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են առկա խնդիրների հետ կապված տարբեր դիտարկումներ: Կարևորվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, կորուստների կրճատման, համակարգի ֆինանսական սխեմայի ձևավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի նախանշումն ու իրականացումը:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կքննարկի և կմշակի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման քայլերն ու կներկայացնի տարեկան գործողությունների ծրագիր:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Մայիս 06, 2024 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր