

Երևանում 300-ից ավելի շինհրապարակ կա, սակայն օդի որակի չափիչ սարքեր միայն 16-ում է տեղադրվել: Դրանց մի մասում բացակայում են փոշեպաշտպանիչ ցանցերը` նպաստելով քաղաքի օդի աղտոտմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները շրջայց են կատարել մայրաքաղաքի շինհրապարակներ։ Առկա խնդիրներն արձանագրվել են, 30 կառուցապատող տուգանվել է:
Մայիս 24, 2024 at 16:35