

Մայիսի 18-25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Ֆորումին մասնակցել են 160 երկրներից շուրջ 20.000 պատվիրակներ:
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի շրջանակներում մայիսի 19-21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Նա ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջոցառումները՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ կառավարմանն ու վերականգնմանը:
Նախարարի տեղակալը կարևորել է քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումին՝ միտված ջրային ոլորտի կառավարմանը սպառնացող հրատապ մարտահրավերների բացահայտմանն ու կարգավորմանը:
Հանդիպման շրջանակում ընդունվել է «Ջուրը՝ հանուն ընդհանուր բարգավաճման» խորագրով նախարարական հռչակագիրը:
Մայիս 30, 2024 at 15:17