

Երևանի քաղքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչության տարածքում ս.թ. հուլիսի 18-ին բռնկված հրդեհը ամբողջությամբ մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՈԱԿ-ից:
Ըստ հաղորդագրության՝ այրվել է ծառերի էտի արդյունքում գոյացած տեխնոլոգիական թափուկը (ճյուղերը): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության և կազմակերպության աշխատակիցները:
«Նշենք, որ ճյուղերի որոշակի քանակություն հավաքվելուց հետո դրանք կազմակերպության կողմից մշտապես ոչնչացվել են: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը գույքային կամ նյութական որևէ վնաս չի կրել, քանզի ճյուղերը կուտակված են եղել բաց դաշտում, որի հարևանությամբ շինություններ առկա չեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հուլիս 19, 2024 at 13:58