Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, Հրազդան գետի վրա` աղբաորսիչ սարքեր

Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, Հրազդան գետի վրա` աղբաորսիչ սարքեր

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր: Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում:

Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:
Այսպիսով՝ կոշտ կենցաղային աղբը, կեղտաջուրն այլևս չեն լցվի Երևանյան լիճ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։



Օգոստոս 21, 2024 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր