ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԸ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԸ

ԷկոԼուր

ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի աղակալված հողատարածքները:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն ընդունել է կենսապարարտանյութերի շուկայի զարգացման որոշում, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարվել է հանրապետության աղակալած հողերի վերականգնողական աշխատանքներում աջակցել «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի կիրառման գործընթացին, ձեռնարկել դրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկման և զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման միջոցներ։ ՀՀ վարչապետը նշել է, որ այդ պարարտանյութերը որոշակի առավելություն ունեն, օրինակ, սելիտրայի նկատմամբ և արդյունավետ կարող են լինել աղակալած հողերի բարելավման համար։ Նա նաեւ ընդգծել է, որ այդ պարարտանյութերի դրական արդյունքի պարագայում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անհրաժեշտ կլինի մշակել այդ հողերում նոր պարարտանյութերը կիրառելու ծրագիրը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է նաև գյուղացիական տնտեսությունների համար նշված պարարտանյութերի առավելությունները պարզաբանելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ միայն ՀՀ Արմավիրի մարզում մոտ 5000 աղակալված հող կա: Աղակալված են նաև Արարատյան դաշտավայրի որոշ շրջանների հողերը, մասնավորապես Հայանիստ համայնքի հողերը: Նշենք, որ հողերի աղակալման հիմնական պատճառը ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելն է եւ կոլեկտորադրենաժային ցանցերի՝ մասնավորապես փակ ցանցի չգործելը: 

Հոկտեմբեր 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր