

Աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է պաշտոնանկություններին վերաբերող քննարկումներին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «․․․մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»։
Նոյեմբեր 18, 2024 at 15:08