«Ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»․ ՏԿԵՆ փոխնախարար

«Ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում»․ ՏԿԵՆ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․

«Սիրելի հայրենակիցներ, ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և պետությանը ծառայելու պատվաբեր հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետերին, վարչապետի աշխատակազմի և կառավարության մյուս գերատեսչությունների գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել ոլորտը կարգավորող կարևոր որոշումներ։ Մի շարք կարևոր օրենսդրական կարգավորումներ էլ այս պահին մշակված են և շուտով կքննարկվեն օրենսդիրում։

 Հաջողություն եմ մաղթում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»։

Գլխավոր լուսանկարը՝ Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Դեկտեմբեր 20, 2024 at 18:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր