Երևանի օդում փոշու ծավալը հունվարին ՍԹԿ-ն գերացանցել է 2,0 անգամ

Երևանի օդում փոշու ծավալը հունվարին ՍԹԿ-ն գերացանցել է 2,0 անգամ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված  տվյալներով` օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերը տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն, օդում չտարբերակված փոշու ծավալը հունվար ամսին սահմանային թույլատրելի ցուցանիշը գերացանցել է առավելագույնը 2,0 անգամ։

«Երևանի քաղաքապետարանի անելիքներն այս գործում չպետք է սահմանափակվեն միայն քաղաքապետարանի լիազորություններով և, հետևապես, սա պետք է դառնա մեզ համար առաջնային խնդիրներից մեկը: Մենք մեծ քանակի օդի որակի չափման սարքեր ենք դրել և տեսել, որ տվյալ սեզոնին, տարբեր գործոններով պայմանավորված, մենք ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Այնուամենայնիվ, կան նաև մարդածին գործոններ, և այն, ինչը մեր գործընկերների հետ մենք կարող ենք իրականացնել, մենք այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք: Մենք նաև ընդհանրապես մեր կանաչապատման քաղաքականությունում պետք է էական փոփոխություններ իրականացնենք դեպի մշտադալար ծառատեսակներ, որոնք կանաչ են լինում նաև ձմռան ամիսներին և որոշակիորեն իրենց մասնաբաժինն ունեն  օդի որակի բարելավման առումով», - ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Փետրվար 03, 2025 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր