Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն 129 հասուն ծառ կտնկվի

Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն 129 հասուն ծառ կտնկվի

Այս տարի առաջին անգամ Երևանում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած: Երևանում տնկվել են շուրջ 250 հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: «Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34  բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։ Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում են եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն  օդի որակի բարելավմանը»։ 

Մայրաքաղաքում շարունակվում է նաև սանիտարական էտը և ձևավորումը: Գործընթացը կիրականացվի շուրջ 300 բակերում, 19 այգիներում ու 18 պողոտաներում և փողոցներում: 

Մարտ 24, 2025 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր