ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ

Առավոտ
  
ՀՀ բնապահպանության նախարարության 2011 թվականի բյուջեն կկազմի 887,9 մլն դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտնել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պետբյուջեի նախագծի շուրջ ընթացող լսումների ժամանակ:  Այս տարվա համեմատությամբ՝ այդ թիվը նվազել է 12,2%-ով: Ըստ նախարարի, այդ հանգամանքը պայմանավորված է մի շարք ծրագրերի ավարտով եւ Սեւանա լճի շրջանում առափնյա անտառատնկումների մաքրման ֆինանսավորման նվազեցմամբ:

Հոկտեմբեր 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր