«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս

«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33.5 միլիոն դրամի վնաս

«Սևան» ազգային պարկի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ սեպտեմբերի 18-ի ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ, հայտնում է  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

Պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում ոչ պատշաճ հսկողության հետևանքով կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։

Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81 հեկտար հողի աղտոտման։

Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33.484.320 ՀՀ դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Հոկտեմբեր 15, 2025 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր