

Երևանում գործող չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «ԲԵՍՏ ՖՐԵՆԴՍ» ՍՊԸ-ն գործունեության ընթացքում ջարդիչ կայանը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Հոկտեմբեր 27, 2025 at 11:46
